ԵԱ․ Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

21:14   4 հունիսի, 2022

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

109 կգ քաշայինների պայքարում 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում ցույց տվեց 371 կգ արդյունք:

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը հաջողությամբ կատարեց միայն երկրորդ մոտեցումը՝ 170 կգ: 

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Մարտիրոսյանը բարձրացրեց 201 կգ, երկրորդ մոտեցման համար պատվիրեց 210 կգ, բայց չկարողացավ հրել: Երրորդ փորձին նա չմոտեցավ:  Երկու վարժություններում էլ նա գրավեց չորրորդ տեղը։

Սիմոն Մարտիրոսյանի եղբայրը երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիր դարձավ Բուլղարացի Խրիստո Խրիստովը (391կգ), արծաթե մեդալակիր՝ Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխեիձեն (384 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։