Վահան Բիչախչյան․ 10 օրվա մեջ 4 խաղ անցկացնելը շատ դժվար է, բարդ է լինելու

20:43   4 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը Իռլանդիայի նկատմամբ Ազգերի լիգայի մեկնարկային խաղում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Ծանր հանդիպում էր, բոլորդ էլ տեսաք, թե եղանակային պայմանների տեսանկյունից, թե մրցակցի կողմից լավ բարդ հանդիպում ստացվեց, բայց պատրաստվել էինք: Խաղում էինք պաշտպանությունում:

Կար ճնշում, բայց կարողացանք օգտագործել մեր հնարավորությունն ու լավ պաշտպանվելով՝ դրական արդյունքի հասնել:

10 օրվա մեջ 4 խաղ անցկացնելը շատ դժվար է, բնական է՝ բարդ է լինելու: Հիմա ամենակարեւորն արագ վերականգնվելն է, որպեսզի պատրաստվենք Շոտլանդիայի դեմ խաղին:

Իռլանդիան ֆիզիկապես լավ հավաքական է: Դժվար էր այդ թիմի դեմ խաղալ: Առաջին խաղակեսում փորձում էինք հաշիվը բացել, բայց մեր խաղը չէր ստացվում այնպես, ինչպես ստացվեց երկրորդ խաղակեսում: Մինչեւ վերջ սպասում էինք, որ մեզ կհաջողվի գոլ խփել եւ ստացվեց»,- ասաց Վահան Բիչախչյանը:

B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։