18:05 4 հունիսի, 2022Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի թիմի առաջատարներից, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը չկարողացավ ոսկե մեդալ նվաճել: Գյումրեցի ծանրորդը երկամարտի 390 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2 կգ հետ մնալով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովից:
Պոկում վարժությունում Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ, երկրորդ փորձից հետո նոր հաջողությամբ պոկեց 176 կգ ծանրաձողը: Այս վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում Գասպարյանը կատարեց բոլոր երեք մոտեցումները: Նախ հրեց 208 կգ, ապա՝ 211 եւ 214 կգ: Այս վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանը բավարարվեց արծաթե մեդալով: Ոսկե մեդալակիր դարձավ Բուլղարիան ներկայացնող Դավիթ Ֆիշերովը (392 կգ 177+215), բրոնզե մեդալակիր իսպանացի Մարկոս Ռուիզ Վելասկո (384 կգ, 176+208):
2021 թվականին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտում 390կգ արդյունքով էր նվաճել չեմպիոնի կոչումը (176+214):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.