Հայաստան - Իռլանդիա․ Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց

17:48   4 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Իռլանդիայի հետ դիմակայությունով մեկնարկեց  Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում։

B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընդունել է Իռլանդիայի հավաքականին։

Ավարտվեց առաջին խաղակեսը։ Դարպասի գրավում չգրանցվեց։ Հյուրերը զգալի տարածքային առավելություն ունեին՝ գնդակին տիրելով ժամանակի 66 տոկոսը։

Իռլանդիայի թիմը Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ 7 հարված կատարեց։ Հայաստանի թիմը 1 հարված կատարեց մրցակցի դարպասին։

Ընդմիջում է։

Ազգերի լիգա. B լիգա, առաջին խումբ, առաջին տուր

Հայաստան - Իռլանդիա՝ 0։0 (առաջին խաղակես)

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան (ավագ), Հրայր Մկոյան, Արման Հովհաննիսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան։

Պահեստայիններ․ Հենրի Ավագյան, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վբեյմար, Էդգար Բաբայան, Հովհաննես Հարությունյան, Արարատ Մոնրոյ, Սոլոմոն Ուդո, Արթուր Սերոբյան, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Սարգիս Ադամյան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։