15:51 2 հունիսի, 2022Իտալացի Ջենարո Գատուզոն կնշանակվի իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ 44-ամյա մասնագետի նշանակման մասին պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկա օրերին։
Ջենարո Գատուզոն անցած ամռանը պայմանագիր էր կնքել իտալական «Ֆիորենտինայի» հետ, սակայն ակումբի ղեկավարության հետ տրանսֆերային ռազմավարության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով երկու շաբաթից հեռացավ պաշտոնից։ Նախկինում նա գլխավորել է նաեւ իտալական «Պիզան», «Միլանը» եւ «Նապոլին»։
Իսպանիայի ավարտված առաջնությունում «Վալենսիան» գրավել է 9-րդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.