«Ռոլան Գարոս»․ Կիսաեզրափակիչի զույգերը

10:06   2 հունիսի, 2022

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Տղամարդկանց մենախաղում եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն իսպանացի Ռաֆայել Նադալն (5) ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը (3), խորվաթ Մարին Չիլիչն (20) ու նովեգացի Կասպեր Ռուուդը (8)։

Կանանց մենախաղում կիսաեզրափակիչի զույգերը կազմել են աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն ու ռուսաստանցի Դարյա Կասատկինան (20), իտալացի Մարտինա Տրեւիզանն (59) ու ամերիկացի Կորի Գաուֆը (18)։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունիսի 2-ին եւ 3-ին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։