01:48 2 հունիսի, 2022«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հաղորդում է El Periodico-ն, որի աղբյուրների համաձայն՝ պատճառը ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանություններն են։
Պիկեն արդեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Նրան հաճախ են նկատում գիշերային ակումբներում կանանց ընկերակցությամբ։
Պիկեն ու Շակիրան միասին էին 2011 թվականից, ունեն երկու երեխա։ Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն։
2017-ին եւս իսպանական մամուլը գրել էր, որ Պիկեն ու Շակիրան բաժանվել են եւ մի քանի ամիս միասին չեն եղել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.