#SportLifeVLOG. Հովհաննես Բաչկովի փառահեղ հաղթանակը Երեւանում, Հայաստանի մեդալներն ու բոյկոտը ԵԱ-ում

09:38   2 հունիսի, 2022

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVLOG նախագիծը: Մայիսի 22-30-ը Երեւանում անցկացվեց բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը, որը Հայաստանն ընդունեց առաջին անգամ:

#SportLifeVLOG-ի հերթական թողարկումը նվիրված է Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկների նվաճումներին: 

Հաղորդման հեղինակ Լուսինե Շահբազյանը մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետեւում է կիսաեզրափակիչներում Հայաստանի 4 մասնակիցների մրցելույթներին, անդրադառնում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի բոյկոտին ռինգում, մինչեւ ուշ գիշեր թիմի հետ սպասում Հայաստանի բողոքարկման արդյունքներին, իսկ մայիսի 30-ին ներկա լինում եզրափակիչներում Հայաստանի երեք մասնակիցների տպավորիչ մենամարտերին, Հովհաննես Բաչկովի փառահեղ հաղթանակին:

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե: Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչավեց Հովհաննես Բաչկովը, փոխչեմպիոններ դարձան՝ Արթուր Բազեյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ առաջին մեծ նվաճումը գրանցեցին մեծահասակներում: Բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը:

Հայաստանը 5-րդ տեղը զբաղեցրեց մեդալային պայքարում: Առաջին տեղում Վրաստանն է: Լավագույն հնգյակում են նաեւ Սերբիան, Իսպանիան եւ Անգլիան: Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 39 երկրի 250 բռնցքամարտիկ:

#SportLifeVLOG-ի թողարկումներին հետեւեք  NEWS.am Sport-ի FacebookInstragamTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։