Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա

16:34   31 մայիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ Եվրո-2023-ի որակավորման փուլի հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: 

Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Սկոպյե են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան - «Շիրակ»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - ԲԿՄԱ

Արսեն Գալստյան - ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Տիգրան Այունց - «Ուրարտու»

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Պետրոս Մանուկյան - «Ուրարտու»

Նորայր Նիկողոսյան - «Նորավանք»

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան - ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Կարեն Նալբանդյան - «Նորավանք»

Նարեկ Գրիգորյան - «Յագելոնիա» (Լեհաստան)

Հարձակվողներ

Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան - «Նոա»

Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)

Երջանիկ Ղուբասարյանն ու Դարոն Իսկենդերյանը հավաքականին կմիանան Հյուսիսային Մակեդոնիայում։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը տեղի կունենա հունիսի 2-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։