Նարեկ Մանասյան․ Լավ մենամարտեր անցկացրի, կիսաեզրափակիչում եւս լավ պայքար ստացվեց

15:53   31 մայիսի, 2022

Երեւանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը մեկնաբանել է իր մրցելույթը։

«Լավ մենամարտեր անցկացրի, կիսաեզրափակիչում եւս լավ պայքար ստացվեց: Ոչինչ չեմ կարող ասել կիսաեզրափակիչ մենամարտում մրցավարների որոշման մասին: Մեր բողոքը չի բավարարվել, մենամարտի արդյունքը չի փոխվել: Ամեն ինչ կանեմ, որ ավելիին հասնեմ հետագայում»,- ասաց Նարեկ Մանասյանը:

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Նարեկ Մանասյանը հավասար մենամարտում մրցավարների որոշմամբ պարտություն էր կրել Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռայեսից:

Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցրել մեդալային պայքարում:

Եվրոպայի չեմպիոնները․

48 կգ քաշային կարգ՝ Սախիլ Ալախվերդովի, Վրաստան

51 կգ՝  Մարտին Մոլինա Սալվադոր, Իսպանիա

54 կգ՝ Բիլլայի Բեննամա, Ֆրանսիա

57 կգ՝ Վասիլ Ուստուրով, Բելգիա

60 կգ՝ Արտյուշ Գոմցյան, Վրաստան

63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով, Հայաստան

67 կգ՝ Վահիդ Աբասով, Սերբիա

71 կգ՝ Հարրիս Ակբար, Անգլիա

75 կգ՝ Գաբրիել Դոսսեն, Իռլանդիա

80 կգ՝ Արտյոմ Ագեեւ, Սերբիա

86 կգ՝ Գեորգի Կուշինաշվիլի, Վրաստան

92 կգ՝ Ազիզ Մուհայն, Իտալիա

+92 կգ՝ Նելվի Թայաֆաք, Գերմանիա

 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։