ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանի եւ Նարեկ Մանասյանի պարգեւատրումը (ֆոտո)

00:04   31 մայիսի, 2022

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանի եւ բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանի պարգեւատրման արարողությունը:

Ռաֆայել Հովհաննիսյանին պարգեւատրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընտանիքի անդամների հետ ներկա էր Եվրոպայի փոխչեմպիոնի եզրափակիչ մենամարտին:

Եվրոպայի առաջնության 86 կգ քաշայինների եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը ցավալի պարտություն կրեց վրացի Գեորգի Կուշինաշվիլիին:

Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում հավասար մենամարտում մրցավարների որոշմամբ պարտություն էր կրել Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռայեսին: Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ: Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչավեց Հովհաննես Բաչկովը, փոխչեմպիոններ դարձան՝ Արթուր Բազեյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ առաջին մեծ նվաճումն են գրանցում մեծահասակներում: Բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը:

Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցրել մեդալային պայքարում: Առաջին տեղում Վրաստանն է: Լավագույն հնգյակում են նաեւ Սերբիան, Իսպանիան եւ Անգլիան:

Եվրոպայի չեմպիոնները․

48 կգ քաշային կարգ՝ Սախիլ Ալախվերդովի, Վրաստան

51 կգ՝  Մարտին Մոլինա Սալվադոր, Իսպանիա

54 կգ՝ Բիլլայի Բեննամա, Ֆրանսիա

57 կգ՝ Վասիլ Ուստուրով, Բելգիա

60 կգ՝ Արտյուշ Գոմցյան, Վրաստան

63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով, Հայաստան

67 կգ՝ Վահիդ Աբասով, Սերբիա

71 կգ՝ Հարրիս Ակբար, Անգլիա

75 կգ՝ Գաբրիել Դոսսեն, Իռլանդիա

80 կգ՝ Արտյոմ Ագեեւ, Սերբիա

86 կգ՝ Գեորգի Կուշինաշվիլի, Վրաստան

92 կգ՝ Ազիզ Մուհայն, Իտալիա

+92 կգ՝ Նելվի Թայաֆաք, Գերմանիա

 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Возможно, это изображение 1 человек, стоит и текст

Возможно, это изображение 6 человек, люди стоят, в помещении и текст

Возможно, это изображение 2 человека и текст



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։