Հովհաննես Բաչկով․ Շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ ինքս ինձ, քանի որ հսկայական աշխատանք եմ կատարել (ֆոտո)

20:20   30 մայիսի, 2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը մեկնաբանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, որը նա նվաճեց Երեւանում ավարտվող առաջնությունում։ Տեղի է ունեցել նաեւ պարգեւատրման արարողությունը։

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր երկրպագեցին եւ աջակցեցին ինձ: Առանց այս աջակցության, հնարավոր է՝ հաղթանակ չլիներ: Շնորհակալ եմ լրագրողներին, որ այսքան ակտիվ լուսաբանում են եւ հասանելին են դարձնում մեր նվաճումները բոլորին:

Շնորհակալ եմ ինքս ինձ, քանի որ հսկայական աշխատանք եմ կատարել, դա միայն ես գիտեմ: Հիմա հույզերս շատ են:

Այս հաջողությունը գալիս է աշխատասիրությունից, մեր առջեւ դրված նպատակասլացությունից: Ինձ այստեղ օգնեց ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում ձեռք բերած փորձը: Լավ հանդես եկա, աջ ձեռքս ցավում էր եւ ձախը օգնեց ինձ»,- ասաց Հովհաննես Բաչկովը:

Սա Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնությունն է: Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։