19:37 30 մայիսի, 2022Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Ամրաոիի հետ եւ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Երեք ռաունդներում էլ Բաչոկվը հաղթեց 5։0 հաշվով։ Երրորդ ռաունդում նաեւ նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Սա Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնությունն է: Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը:
Քիչ անց ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.