Արթուր Բազեյանը` Եվրոպայի փոխչեմպիոն (ֆոտո, վիդեո)

18:46   30 մայիսի, 2022

Արթուր Բազեյանը հռչակվեց Երեւանում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

57 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը մրցեց Բելգիայի ներկայացուցիչ Վասիլ Ուստուռովի հետ եւ պարտություն կրեց մրցավարների որոշմամբ:

Առաջին ռաունդում 4։1 հաշվով հաղթեց հայ բռնցքամարտիկը, երկրորդ ռաունդում հաղթանակը եւս շնորհվեց Բազեյանին՝ 3։2։ Երրորդ ռաունդում Բազեյանը պարտվեց 0։5 հաշվով։

Հայաստանի մարզիչներն ու ֆեդերացիան կրկին համաձայն չեն մրցավարների որոշման հետ։ Արթուր Բազեյանը լքեզ մարզադահլիճը, մարզիչները հեռացան ռինգից: Ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մրցավարական անձնակազմի հետեւից դուրս եկան: Այս պահին լեփ-լեցուն մարզահամերգային համալիրը սպասում է մենամարտերի շարունակությանը։

Չեմպիոնի կոչման համար կպայքարեն նաեւ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Իտալիայի ներկայացուցիչ Լունես Ամրաուիի հետ: 

Ռաֆայել Հովհաննիսյանը ոսկե մեդալի համար կպայքարի վրացի Գեորգի Կուշինաշվիլիի հետ։ 

Լուսինե Շահբազյան 

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։