ԵԱ․ Եզրափակիչի մասնակիցները կշռվեցին եւ անցկացրին հայացքների մենամարտ

14:58   30 մայիսի, 2022

Մարզահամերգային համալիրում մայիսի 30-ին տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:

57 կգ քաշային Արթուր Բազեյանը կշռում է 56,9 կգ: Նրա մրցակից բելգիացի Վասիլ Ուստուռովը՝ 56,8  կգ է:

Արթուր Բազեյանը 21 տարեկան է, Երեւանից է, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է: Բազեյան - Ուստուռով մենամարտը տեղի կունենա 18:00-ին:

63,3 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կմրցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն ու Ֆրանսիայի ներկայացուցիչ, 23-ամյա Լունես Ամրաուին:

Հայաստանի հավաքականի ավագը կշռում է 63.5 կգ, իսկ նրա մրցակիցը՝ 63,2 կգ է:

 86 կգ քաշային կարգում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարող Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլիի:

20-ամյա Ռաֆայելը կշռում է 82,2 կգ: Վրացի բռնցքամարտիկը ծանր է Ռաֆայել Հովհաննիսյանից՝ 82,5 կգ:

Կշռման արարողությունից հետո Եվրոպայի առաջնության եզրափակիչի զույգերն ունեցան նաեւ հայացքների մենամարտ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչները կմենարկեն 17:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։