21:44 29 մայիսի, 2022Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մենամարտեց Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռայեսի հետ։ Մրցավարները հաղթանակը շնորհեցին Իսպանիայի թիմի անդամին։
Առաջին ռաունդում 4։1 հաշվով հաղթեց Նարեկ Մանասյանը, երկրորդ ռաունդում իսպանացի մարզիկը նկատողություն ստացավ եւ զրկվեց միավորից, սակայն հաղթանակը շնորհվեց նրան՝ 4։1։ Երրորդ ռաունդում Իսպանիայի ներկայացուցիչը հաղթեց 5։0 հաշվով։
Հայաստանի թիմը համաձայն չէ մրցավարների որոշման հետ եւ չի իջնում ռինգից՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։
Բողոքին միացել է նաեւ Ուկրաինայի թիմը, որը նույնպես համաձայն չէ նախորդ մենամարտերում իր ներկայացուցիչների հետ կապված մրցավարական որոշումների հետ։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.