ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

17:12   29 մայիսի, 2022

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցն ունի: Երեւանում ընթացող Եվրոպայի առաջնության 6-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի առաջին մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց Լեհաստանը ներկայացնող Թոմաս Նիեդվեչիկի հետ եւ փայլուն հաղթանակ տարավ միավորների առավելությամբ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։

Բոլոր երեք ռաունդներում մրցավարները հաղթանակը շնորհեցին Հայաստանի ներկայացուցիչին:

Ռաֆայել Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ բացարձակ առավելությամբ հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Դմիտրիովին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր բելգիացի Վիկտոր Շչելստրայետին եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Պայքարում մնացած Հայաստանի 4 ներկայացուցիչներից երեկոյան մրցահերթում Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի բուլղարացի Ջավեր Դիաս Այբանեզը: Մենամարտը տեղի կունենա 18:45-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 63.5 կգ քաշայինների պայքարում եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ:

Մրցումային օրվա ամենավերջին մենամարտում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը կլինի իսպանացի Էմմանուել Ռայեսը: Մենամարտը նախատեսված է 20:15-ին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։