Չեմպիոնների լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

12:46   29 մայիսի, 2022

WhoScored-ը մրցաշրջանի ընթացքում ըստ դիրքերի՝ ֆուտբոլիստների ամենաբարձր գնահատականների հաշվարկով կազմել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը։

Ամենաբարձր գնահատականները (8) ստացել են գավաթը նվաճած «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը։

Չեմպիոնների լիգա, մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ Whoscored-ի վարկածով

Տիբո Կուրտուա («Ռեալ», 7,3), Նուսայր Մազրաուի («Այաքս», 7,2), Իբրաիմա Կոնատե («Լիվերպուլ», 7,2), Էդեր Միլիտաո («Ռեալ», 7,1), Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի», 7,7), Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», 7,7), Լերոյ Զանե («Բավարիա», 7,9), Ջոշուա Կիմիխ («Բավարիա», 7,5), Քինգսլի Քոման («Բավարիա», 8), Քարիմ Բենզեմա («Ռեալ», 8), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», 7,9)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։