Ալկարաս․ Խաչանովը հեշտ մրցակից չէ, ծանր պայքար է սպասվում

13:18   28 մայիսի, 2022

Աշխարհի 6-րդ ռակետ, 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը համաշխարհային դասակարգման 25-րդ համար, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ առաջիկա դիմակայությունում հեշտ պայքար չի սպասում։ Թենիսիստները կմրցեն Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում։

«Մեկ անգամ եմ մարզվել Խաչանովի հետ, բայց մի քանի մրցախաղ նրա մասնակցությամբ դիտել եմ։ Նա հեշտ մրցակից չէ, ծանր պայքար է սպասվում։ Հավանում եմ այդպիսի դիմակայություններ»,- Ալկարասի խոսքը մեջբերում է «Ռոլան Գարոսի» մամուլի ծառայությունը։

Երրորդ շրջանում Ալկարասը պարտության էր մատնել ամերիկացի Սեբաստիան Կորդային (30), Խաչանովը՝ բրիտանացի Քեմերոն Նորիին (11)։

Խաչանով - Ալկարաս մրցախաղը տեղի կունենա մայիսի 29-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։