Օդրիոսոլան վերադարձել է Մադրիդի «Ռեալ»

10:11   28 մայիսի, 2022

Իսպանիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Ալվարո Օդրիոսոլան հայտնել է իտալական «Ֆիորենտինայից» Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին։ Նա վարձակալությամբ էր հանդես գալիս Իտալիայում։ «Ֆիորենտինան» չի ցանկացել գնել Օդրիոսոլայի տրանսֆերային իրավունքը։

«Ես հեռանում եմ «Ֆիորենտինայից»։ Գերազանց ժամանակ անցկացրի այս ակումբում, բայց հիմա պատրաստ եմ խաղալ «Ռեալում»։ Իմ նպատակն է հաջորդ մրցաշրջանում դառնալ «Ռեալի» հիմնական խաղացող»,- Օդրիոսոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Օդրիոսոլան 2018-ին «Ռեալ Սոսիեդադից» է տեղափոխվել «Ռեալ»՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։ 2020-ին նա վարձակալությամբ տեղափոխվեց «Բավարիա»՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Գերմանիայում մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացնելու հետո նա վերադարձավ Արքայական ակումբ, իսկ 2021թ․ օգոստոսին դարձյալ վարձակալությամբ միացել էր «Ֆիորենտինային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։