Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպման արդյունքը։
«Տպավորությունն այն է, որ «Լիվերպուլն» ավելի ուժեղ է։ Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» արդյունքները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ նրանք էլ կարող են հավակնել գավաթին։ Կարծում եմ՝ կգրանցվի ոչ ոքի՝ 2։2, իսկ հետխաղային 11 մետրանոցներով կհաղթի «Լիվերպուլը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Tz-ն։
«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։