ԵԱ. Համբարձում Հակոբյանը լքեց պայքարը

17:33   27 մայիսի, 2022

Հայաստանի 7-րդ ներկայացուցիչը լքեց պայքարը Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

80 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը ցավալի պարտություն կրեց խորվաթ Լուկա Պլանտիչից:

Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը հրաշալի աշխատեց հենց մեկնարկից պրեսսինգի ենթարկելով մրցակցին: Մրցավարները հաղթանակը տվեցի Հայաստանին՝ 3:2 հաշվով: Երկրորդ ռաունդը Հակոբյանը շարունակեց նույն տեպով, մրցակիցը եւս փոորձում էր ճնշել հայ բռնցքամարտիկին: Այս ռաունդում մրցավարներն առավելությունը տվեցին խորվաթ բռնցքամարտիկին: Գերլարված ստացվեց երրորդ ռաունդը, Հակոբյանը մեծ ակտիվությամբ անցկացրեց ամբողջ մենամարտը, բայց միավորների առավելությամբ մրցավարները հաղթանակը շնորհեցին Լուկա Պլանտիչի:

Համբարձում Հակոբյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ էր տարել մոլդովացի Քոսիան Դմիտրիի նկատմամբ:

Քիչ անց ռինգ դուրս կգա Դավիթ Չալոյանը: Աշխարհի փոխչեմպիոնը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։