Բենզեման՝ «Ռեալի» լավագույն խաղացող

15:05   26 մայիսի, 2022

Ավարտվող մրցաշրջանում Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» լավագույն խաղացող է ճանաչվել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շատ հպարտ եմ այս մրցանակի կապակցությամբ։ Գերազանց մրցաշրջան էր արդյունավետության եւ տիտղոսների տեսանկյունից»,- ասել է Բենզեման։

Այս մրցաշրջանում Բենզեման Արքայական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Մայիսի 28-ին Փարիզում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը անգլիական «Լիվերպուլի» դեմ խաղում կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։