ԵԱ. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց վստահ հաղթանակով (ֆոտո)

14:28   26 մայիսի, 2022

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով մեկնարկեց Երեւանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 63,5 կգ քաշայինների 1/8-րդ երզափակիչում մրցեց  Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի եւ բացարձակ առավելությամբ հաղթանակի հասավ: Նա անգերազանցելի էր բոլոր երեք ռաունդներում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տրիբունաները նախորդ օրերի համեմատ ավելի մարդաշատ էր: Տրիբունաների առաջին շարքում Հովհաննես Բաչկովի մենամարտին հետեւում էր բռնցքամարտիկի որդին եւ բոլորի հետ միասին ակտիվ երկրպագում չեմպիոն հայրիկին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննես Բաչկովի մենամարտի մասին ասաց. «Բարձր կարգ ցույց տվեց»:

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիրն էլ առաջին հաղթանակը Երեւանում նվիրեց կնոջը, քանի որ այսօր Գոհար Բաչկովայի տարեդարձն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։