14:48 24 մայիսի, 2022Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտած Ջանիկ Սահակյանն ու Նարեկ Զախարյանը պարտվեցին մեկնարկային մենամարտերում:
Եվրոպայի առաջնության 54 կգ քաշայինների 1/16-րդ եզրափակիչում 2022 թվականի Հայաստանի չեմպիոն Ջանիկ Սահակյանը մրցեց ուկրաինացի Ելմիրի Նաբիեւի հետ եւ պարտվեց լարված պայքարում: Բոլոր երեք ռաունդներում ազգությամբ ադրբեջանցի Նաբիեւը փակում էր Ջանիկ Սահակյանի հարվածները, գրկում մրցակցին, որպեսզի կանխի հայ բռնցքամարտիկի հարվածների նախաձեռնությունը:
71 կգ քաշային Նարեկ Զախարյանը 1/32 եզրափակիչում պարտվեց սլովակ Թեքեքս Միքալին:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որը մեկնարկային 1/16 եզրափակիչում կպայքարի մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ: A ռինգում Հայաստանի ներկայացուցիչի մասնակցությամբ մենամարտը կլինի 4-րդը:
Մայիսի 24-ին 63 կգ քաշայինների 1/32 եզրափակիչում Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) մենամարտից հետո հայտնի կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.