Մբապեն․ Հույս ունեմ՝ «Ռեալի» երկրպագուները կհասկանան իմ որոշումը

20:22   23 մայիսի, 2022

ՊՍԺ-ի հետ պայմանագիրը 3 տարով երակարաձգած 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին։

«Ես հարգանքով եմ վերաբերվում «Ռեալին» եւ Ֆլորենտինո Պերեսին։ Նրանք արել են հնարավոր ամեն ինչ ինձ համար եւ ցանկանում էին, որ ես լինեմ երջանիկ։ Այդ պատճառով ես զանգեցի Պերեսին։ Մենք ունենք լավ հարաբերություններ։ Բայց ես ինքս եմ որոշումն ընդունել եւ հնարավորներից լավագույնն եմ ընդունել։

Չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում եւ որտեղ կլինեմ 3 տարի հետո։ «Ռեալի» երկրպագուներին կարող եմ միայն ասել, որ շնորհակալ եմ նրանց, քանի որ ինձ միշտ ընդունել են յուրայինի նման։

Հասկանում եմ նրանց հիասթափությունը, բայց հույս ունեմ, որ նրանք կհասկանան իմ որոշումը մնալ իմ երկրում»,- Մբապեի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Անցած ամռանը ՊՍԺ-ն հրաժարվել էր 180 միլիոն եվրոյով վաճառել Մբապեին Արքայական ակումբին, որը հույս ուներ այս ամռանը նրան ձեռք բերել անվճար։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։