«Լիվերպուլի» նորեկը

14:40   23 մայիսի, 2022

Անգլիական «Ֆուլհեմի» եւ Պորտուգալիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն հուլիսի 1-ից հանդես կգա «Լիվերպուլում», հաղորդում է Անգլիայի փոխչեմպիոնների մամուլի ծառայությունը։

Կարվալյուն Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է, «Ֆուլհեմի» համակարգում է 2014 թվականից։ Անգլիական Չեմպիոնշիփի ավարտված մրցաշրջանում Կարվալյուն մասնակցել է 36 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ «Ֆուլհեմը» գրավել է առաջին տեղը եւ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Transfermarkt-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» Կարվալյուի տրանսֆերի համար վճարել է մոտ 6 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։