«Ռոլան Գարոս»․ Կառլոս Ալկարասի հաղթական մեկնարկը

09:02   23 մայիսի, 2022

Աշխարհի 6-րդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով է մեկնարկել Ֆրանսիայի բաց առաջնությունում։ 19-ամյա իսպանացի թենիսիստն առաջին շրջանում մրցել է համաշխարհային դասակարգման 141-րդ համար, արգենտինացի Խուան-Իգնասիո Լոնդերոյի հետ եւ առավելության է հասել երեք սեթում՝ 6։4, 6։2, 6։0։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 52 րոպե։

Երկրորդ շրջանում Կառլոս Ալկարասի մրցակիցը կլինի իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասը, որը պայքարից դուրս է թողել ավստրալացի Տանասի Կոկինակիսին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամն այս տարի 43,6 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։