«Բարսելոնան» պարտվեց վերջին տուրում, «Աթլետիկոյի» եւ «Սեւիլիայի» հաղթանակները (տեսանյութ)

01:55   23 մայիսի, 2022

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վիլյառեալին»։ Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։ Կատալոնական ակումբը 73 միավորով գրավեց երկրորդ տեղը, «Վիլյառեալը» 59 միավորով գրավեց 7-րդ տեղը եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգային։

Մադրիդի «Աթլետիկոն» արտագնա խաղում 2։1 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Սոսիեդադին» եւ 71 միավորով գրավեց երրորդ տեղ։

«Սեւիլիան» վերջին տուրում նվազագույն հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ եւ գրավեց չորրորդ տեղը՝ 71 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 0։2 (տեսանյութ)

Ալֆոնսո Պեդրասա, 41, Մոյ Գոմես, 55

«Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկո»՝ 1։2 (տեսանյութ)

Խոն Ալդալուր, 90+3 - Ռոդրիգո Դե Պաուլ, 50, Անխել Կոռեա, 68

«Սեւիլիա» - «Աթլետիկ»՝ 1։0 

Ռաֆայել Միր, 68



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։