Գվարդիոլան նվաճեց 32-րդ տիտղոսը եւ հետ է միայն Ֆերգյուսոնից ու Լուչեսկուից

22:26   22 մայիսի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 32-րդ տիտղոսը նվաճեց 13 տարվա մարզչական կարիերայում։ Այդ ցուցանիշով նա երրորդն է՝ զիջելով միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնին (49 տիտղոս՝ 39 տարվա կարիերայում) եւ այժմ Կիեւի «Դինամոն» գլխավորող ռումինացի Միրչա Լուչեսկուին (34 տիտղոս՝ 40 տարվա կարիերայում)։

2016 թվականից «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Գվարդիոլան չորրորդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնական տիտղոսը՝ գերազանցելով «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերին եւ «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որոնք 3-ական անգամ են նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։