«Միլանն»՝ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

21:56   22 մայիսի, 2022

«Միլանը» 11 տարի անց դարձյալ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Վերջին տուրում իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ եւ վաստակեց 86 միավոր։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։ Աչքի ընկավ նաեւ կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։

«Միլանը» 19-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը։

Անցած տարվա չեմպիոն Միլանի «Ինտերը» հետ մնաց 2 միավորով եւ գրավեց երկրորդ տեղը։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը վերջին տուրում ընդունեց «Սամպդորիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Դուբլ ձեւակերպեց արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։ Գոլ խփեց նաեւ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

«Ինտերը» նույնպես 19 անգամ է նվաճել Իտալիայի չեմպիոնական տիտղոսը։ 

Ռեկորդակիրը Թուրինի «Յուվենտուսն» է՝ 36 չեմպիոնական տիտղոս։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Սասուոլո» - «Միլան»՝ 0։3 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրու, 17, 32, Ֆրանկ Կեսիե, 36

«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 3։0 (տեսանյութ)

Իվան Պերիշիչ, 49, Խոակին Կոռեա, 55, 57



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։