Արցախի դրոշներով երիտասարդներ ներխուժեցին ԵԱ-ի բացման արարողության բեմ, անվտանգության աշխատակիցները հեռացրին

21:31   22 մայիսի, 2022

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում Հայաստանի վարչապետի խորհրդական Արային Հարությունյանի ողջույնի խոսքի ժամանակ երկու երիտասարդներ ներխուժեցին բեմ եւ պարզեցին Արցախի դրոշներ։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրին ակտիվիստներին։

Արդեն տեղի է ունեցել 39 մասնակից երկրների պատվիրակությունների շքերթը։ Հայաստանի դրոշակակիրը Նարեկ Մանասյանն էր։

Մայիսի 22-30-ը Եվրոպայի 39 երկրի 219 բռնցքամարտիկ 13 քաշային կարգերում կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր քաշային կարգերում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ),  Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։