Էդուարդ Վարդանյանը 23-րդ հաղթանակը տարավ խառը մենամարտերում

13:24   22 մայիսի, 2022

Ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանը 23-րդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում։ Մոսկվայում անցկացված ACA 139 մրցաշարում Էդուարդ Վարդանյանը մենամարտել է հարավաֆրիկացի Ալեյն Իլունգայի հետ եւ պարտության մատնել երրորդ ռաունդում։

Ալեյն Իլունգան պարտություն չէր կրել 2014 թվականից։ Նա կարիերայի ընթացքում տարել է 12 հաղթանակ, կրել 6 պարտություն։ Էդուարդ Վարդանյանը կրել է 4 պարտություն։

ACA 139 Գրան պրի մրցաշարի կիսաեզրափակիչում Էդուարդ Վարդանյանի մրցակիցը կլինի 26-ամյա ռուսաստանցի Յուսուֆ Ռաիսովը, որը MMA-ում անցկացրել է 21 մենամարտ, տարել 19 հաղթանակ՝ երեքը նոկաուտով, կրել  2 պարտություն: ACA 139  Գրան պրի  մրցաշարի մրցանակային հիմնադրամը 800 հազար դոլար է:

Իլունգայի նկատմամբ հաղթանակից հետո ութանկյունում տեղի է ունեցել Էդուարդ Վարդանյանի եւ Յուսուֆ Ռաիսովի նախնական հայացքների մենամարտը:

View this post on Instagram

A post shared by (@za.armana)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։