Գվարդիոլա․ Առանց անհավանական խաղացողների չեն լինում մարտավարություն եւ փայլուն գաղափարներ

12:18   22 մայիսի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր հաջողությունների միակ գրավականը համարում է ամենաբարձր մակարդակի խաղացողների առկայությունը թիմում։

«Առանց անհավանական խաղացողների չեն լինում մարտավարություն եւ փայլուն գաղափարներ։ Ես ոչ մեկն եմ առանց խաղացողների։ Ամենաբարձր մակարդակի ֆուտբոլիստներն են ամենակարեւորը հաջողություններում։ Մյուս մարզիչներն էլ ունեն հիանալի մարտավարական գաղափարներ։ Պրեմիեր լիգայում, Չեմպիոնշիփում տեսել եմ բազմաթիվ անհավանական մարզիչների, որոնք չեն հասել հաջողության։ Միակ պատճառն այն է, որ նրանք չեն ունեցել հրաշալի խաղացողներ, իսկ «Մանչեսթեր Սիթին» ունի։

Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում ինձ ուղղված գովաբանությանը։ Ես շատ կասկածամիտ եմ։ Գովասանքը ֆուտբոլային աշխարհում միշտ կասկածելի է հնչում։

Թիմերի հաջողությունների գրավականը խաղացողներն են, նրանց որակն ու տաղանդը, գործադրած ջանքերը։ Մենք հատկապես լավ ենք հանդես գալիս, երբ ձգտում ենք կյանքի կոչել մեկ գաղափար, բայց իմ գաղափարները շատ չեն տարբերվում մյուս մարզիչների գաղափարներից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Աստոն Վիլային»։ Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» տանը կխաղա «Վուլվերհեմփթոնի» հետ։ «Մանչեսթեր Սիթին» ունի 90, «Լիվերպուլը» 89 միավոր։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։