«ՌԲ Լայպցիգն» առաջին անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը

01:01   22 մայիսի, 2022

«ՌԲ Լայպցիգն» առաջին անգամ հռչակվեց Գերմանիայի գավաթակիր։ Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցած եզրափակիչում գերմանացի Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած թիմը հետխաղային 11 մետրանոցներով պարտության մատնեց «Ֆրայբուրգին»՝ 4։2։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ 19-րդ րոպեին «Ֆրայբուրգի» գերմանացի կիսապաշտպան Մաքսիմիլիան Էգեշտայնը բացեց հաշիվը։ «ՌԲ Լայպցիգին» պարտությունից փրկեց ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուի գոլը 76-րդ րոպեին։

«ՌԲ Լայպցիգը» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում կմրցի Բունդեսլիգայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։

Գերմանիայի գավաթ, եզրափակիչ

«Ֆրայբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1։1 (հիմնական եւ լրացուցիչ ժամանակ՝ 1։1), 11մ՝ 2։4

Մաքսիմիլիան Էգեշտայն, 19 - Կրիստոֆեր Նկունկու, 76

Հեռացում՝ Մարցել Հալստենբերգ («ՌԲ Լայպցիգ»), 57



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.