Մբապե․ Շատ ուրախ եմ, որ կշարունակեմ խաղալ Ֆրանսիայում

00:11   22 մայիսի, 2022

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն եւս երեք տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ՊՍԺ-ի հետ եւ մեկնաբանել որոշումը։

«Ես որոշեցի երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ եւ շատ ուրախ եմ այդ առիթով։ Վստահ եմ, որ կկարողանամ շարունակել աճել ակումբում, որն ինձ տալիս է ամենաբարձր մակարդակում հանդես գալու բոլոր հնարավորությունները։

Շատ ուրախ եմ, որ կշարունակեմ խաղալ Ֆրանսիայում, որտեղ ծնվել եմ, աճել եւ հասել հաջողությունների։ Շնորհակալ եմ ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին վստահության, ըմբռնման եւ համբերության համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ ՊՍԺ-ի բոլոր երկրպագուներին Ֆրանսիայում եւ ամբողջ աշխարհում սիրո անհամար դրսեւորումների համար, հատկապես, վերջին ամիսներին։ Միասին՝ համախմբած եւ հավակնոտ, մենք կընդունենք անհավանական մարտահրավերներ»,- Մբապեի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Մբապեի հետ պայմանագիր կնքելու հույս ուներ նաեւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։