Կիլիան Մբապեն նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

22:26   21 մայիսի, 2022

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն նոր պայմանագիր կկնքի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, հաղորդում է Marca-ն՝ հղում անելով El Chiringuito-ին եւ twitter.com/FabrizioRomano-ին։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։

Մբապեն Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին արդեն հայտնել է, որ ընդունել է փարիզյան ակումբի առաջարկը եւ չի տեղափոխվի «Ռեալ»։

Ավելի վաղ Eurosport-ը հայտնել էր, որ Մբապեն կստանա տարեկան 100 միլիոն եվրո, իսկ ՊՍԺ-ից չհեռանալու համար՝ 300 միլիոն եվրո բոնուս։

ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է նաեւ դառնալ ակումբի համասեփականատեր եւ ձայնի իրավունք ունենալ թիմի գլխավոր  մարզիչի փոփոխության ժամանակ եւ ակումբի տրանսֆերային քաղաքականությունում։

Ավարտվող մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։