Էրլինգ Հոլանդն ակումբակիցներին 600 հազար եվրոյի նվեր է մատուցել

19:07   21 մայիսի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիր կնքած 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողներին, մարզիչներին եւ ակումբի 20 աշխատակիցներին՝ բոլորին նվիրելով ձեռքի ժամացույց, հաղորդում է գերմանական Bild-ը։ Հատուկ պատվիրված ժամացույցների տուփերի վրա եղել է Հոլանդի լուսանկարը։ Ընդհանուր ծախսը կազմել է 600 հազար եվրո։

Էրլինգ Հոլանդը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի խաղացող կդառնա հուլիսի 1-ից։ Անգլիական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Սիթին» 75 միլիոն եվրո կվճարի Դորտմունդի «Բորուսիային» Հոլանդի տրանսֆերի համար, 50 միլիոն եվրո միջնորդավճար՝ ֆուտբոլիստի գործակալներին եւ ներկայացուցիչներին։ Ֆուտբոլիստի 5 տարվա աշխատավարձը եւ «Մանչեսթեր Սիթին» ընտրելու համար բոնուսը կկազմի 125 միլիոն եվրո։

Հոլանդը 2020թ․ հունվարին էր 20 միլիոն եվրոյի դիմաց ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։