Միհրան Հարությունյանի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը Արթուրո Էրնանդեսի հետ

13:12   21 մայիսի, 2022

Միհրան Հարությունյանը մեկ տարվա դադարից հետո մայիսի 21-ին կվերադառնա խառը մենամարտերի ութանկյուն:

ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում տեղի է ունեցել օլիմպիական փոխչեմպիոնի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտն ամերիկացի Արթուր Էրնանդեսի հետ:

Անցած ամիս խառը մենամարտերի մարտիկը պայմանագիր էր կնքել ամերկյան UpNextFighting ընկերության հետ եւ մայիսի 21-ին իր 6-րդ մենամարտը կանցկացնի խառը մենամարտերում: Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 5 մենամարտ, տարել 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:

Նախորդ մենամարտը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 6-ին Մոսկվայում անցկացված  Eagles FC 35 մրցաշարում, որտեղ Հարությունյանը 3 րոպեում ժամանակից շուտ հաղթեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին:

Արթուրո Էրնանդեսը MMA-ում տարել է 4 հաղթանակ, կրել 5 պարտություն:

ԱՄՆ-ում Միհրան Հարությունյանը մենամարտին պատրաստվում է բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի կրկնակի չեմպիոն, ամերիկահայ Էդվին Նաջմիի հետ:

View this post on Instagram

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։