ՊՍԺ-ն 12 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Պոլ Պոգբային

15:12   20 մայիսի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային առաջարկել է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 29-ամյա ֆուտբոլիստը դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Պոգբային առաջարկներ են արել նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Մադրիդի «Ռեալը»։ Հուլիսի 1-ին նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։