«Ռոլան Գարոս»․ 4 ֆավորիտները

17:53   19 մայիսի, 2022

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության ֆավորիտներն են աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Կառլոս Ալկարասը եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասը, գրում է «Ռոլան Գարոսի» պաշտոնական կայքը։

«Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարը կանցկացվի մայիսի 22-ից հունիսի 5-ը։

Անցած տարի «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ հասած աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը չի ընդգրկվել ֆավորիտների թվում։

Ջոկովիչը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է։ Անցած տարվա եզրափակիչում նա հաղթել է Ցիցիպասին։ 19-ամյա Ալկարասը 2022թ․ մրցաշրջանում հաղթել է 4 մրցաշարում եւ բարձրացել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակի 6-րդ տեղ։ Նադալը Ֆրանսիայի առաջնությունում տիտղոսը նվաճել է 13 անգամ։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։