ՀԲՖ նախագահ․ Մեծ ակնկալիքներ ունենք մեր տղաներից ԵԱ-ում

17:17   19 մայիսի, 2022

Շատ ուժեղ թիմով ենք մասնակցելու եւ շատ մեծ ակնկալիքներ ունենք մեր տղաներից։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կազմակերպիչներն ու ՀԲՖ նախագահը մանրամասներ են ներկայացրել մրցումային օրերի մասին։ Հովհաննես Հովսեփյանը խոսել է նաեւ Հայաստանի թիմից իր ակնկալիքների մասին։

«Մեզ հաղթանակներ են պետք։ Շատ ուժեղ թիմով ենք մասնակցելու եւ մեծ հույսեր ունենք այս թիմից։ Շատ մեծ արդյունքի ենք սպասում, բայց մեդալների թիվ եւ գույն չեմ ցանկանում նշել։ Երբեմն եղել է այնպես, որ այն բռնցքամարտիկից, ումից մեծ ակնկալիքներ ենք ունեցել,  վնասվածքը կամ ինքնազգացողությունն է խանգարել։

Բռնցքամարտն անկանխատեսելի մարզաձեւ է, այդ պատճառով ժամանակից շուտ ոչինչ չեմ ցանկանա ասել։ Որեւէ քաշային կարգում ոչ մեկս վատ չենք զգալու մեր բռնցքամարտիկի մասնակցությունից։ Ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով։ Սպասում ենք բոլորին մարզահամերգային համալիրում։

Երեւանում այս օրերին կլինի երկու ֆան գոտի՝ Կարապի լճի հարակից տարածքում եւ Հյուսիսային  պողոտայում»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը։

ՀԲՖ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ մայիսի 30-ին Երեւանում տեղի է ունենալու EUBC նոընտիր գործկոմի առաջին նիստը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։