Թոմաս Տուխել․ «Լիվերպուլի» հետ եզրափակիչներում արժանի էինք ավելիին

15:24   19 մայիսի, 2022

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Լիվերպուլից» կրած երկու պարտությունների մասին այս մրցաշրջանի գավաթային եզրափակիչներում։

«Մեր թիմում բոլոր հիասթափված էին։ Մենք տվեցինք բոլոր ուժերը, ոչ մի ջանք չխնայեցինք, շատ մոտ էինք հաղթանակին։ «Լիվերպուլի» հետ եզրափակիչներում արժանի էինք ավելիին, թեեւ «Լիվերպուլն» էլ արժանի էր այդ հաղթանակներին։

Ոչ մի ափսոսանք չունենք։ Մենք կարողանում ենք արագ մոռանալ անհաջողությունները, հաղթահարել հիասթափությունը եւ շարունակել աշխատանքը։

Ես հրաժարվում եմ գնահատական տալ մրցաշրջանին հետխաղային 11 մետրանոցներով տանուլ տված եզրափակիչների հիման վրա»,- Տուխելի խոսքը մեջբերում է Football.London-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Չելսին» «Լիվերպուլին» պարտվել է Անգլիական լիգայի գավաթի (0:0, 11մ՝ 10:11) եւ Անգլիայի գավաթի եզրափակիչներում (0:0, 11մ՝ 5:6)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։