Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»՝ Եվրոպայի լիգայի հաղթող (ֆոտո, վիդեո)

01:56   19 մայիսի, 2022

Գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակիչում հետխաղային 11 մետրանոցներով հաղթելով շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։

Սեւիլիայում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց «Ռեյնջերսի» նիգերիացի կիսապաշտպան Ջո Արիբոն։ 69-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց գերմանական թիմի կոլումբացի հարձակվող Ռաֆայել Բորեն։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Այնտրախտի» ֆուտբոլիստները՝ 5։4։  «Գլազգո Ռեյնջերսից» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին վրիպեց։

Եվրագավաթներում «Այնտրախտը» նախորդ անգամ եզրափակիչ հասել էր 42 տարի առաջ՝ նվաճելով ՈւԵՖԱ-ի գավաթը։ «Գլազգո Ռեյնջերսը» նախորդ անգամ եվրագավաթային եզրափակիչում խաղացել էր 2008-ին․ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվել էր «Զենիթին»։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 1:1, 11 մ՝ 5։4 (տեսանյութ)

Ռաֆայել Բորե, 69 - Ջո Արիբո, 57



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.