Մոուրինյո․ «Ֆեյենորդն» ունի մեծ առավելություն

19:56   18 մայիսի, 2022

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում հոլանդական «Ֆեյենորդի» հետ դիմակայությունում որոշակի առավելություն է տալիս մրցակցին։

«Մենք 15-րդ հանդիպումը կանցկացնենք եվրագավաթային մրցաշրջանում, սկսել ենք օգոստոսին եւ շատ ենք ճանապարհորդել։ Դրա համար մեծ գին ենք վճարել Իտալիայի առաջնությունում՝ միավորներ կորցնելով մեզնից մի քանի օր ավելի շատ հանգստացած թիմերի հետ հանդիպումներում։

Կոնֆերենցիաների լիգան բարդ մրցաշար է, եւ հիմա մենք պետք է մտնենք պատմության մեջ՝ հաղթելով եզրափակիչում։

Իհարկե, «Ֆեյենորդն» ունի մեծ առավելություն։ Նրանց ազգային առաջնությունն ավարտվել է, իսկ մենք դեռ կարեւոր հանդիպում ունենք «Տորինոյի» դեմ։ Լրացուցիչ հանգստի հնարավորություն մեր խաղացողները չեն ունենա, իսկ մրցակիցը կարող է հանգիստ պատրաստվել եզրափակիչին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։

«Ռոմա» - «Ֆեյենորդ» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։