«Լիվերպուլի» կամային հաղթանակը (տեսանյութ)

00:37   18 մայիսի, 2022

Անգլիայի առաջնութան նախավերջին տուրի խաղում «Լիվերպուլը» մրցեց «Սաութհեմփթոնի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 13-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Նեյթան Ռեդմոնդը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 27-րդ րոպեին ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյի գոլի շնորհիվ։

«Լիվերպուլին» հաղթանակ բերեց կամերունցի պաշտպան Ժոել Մատիպի գոլը 67-րդ րոպեին։

«Լիվերպուլը» 89 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ «Սաութհեմփթոնը» 15-րդն է՝ 40 միավոր։

Մայիսի 22-ին անցկացվելիք վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Աստոն Վիլային», «Լիվերպուլը»՝ «Վուլվերհեմփթոնին»։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)

Նեյթան Ռեդմոնդ, 13 - Տակումի Մինամինո, 27, Ժոել Մատիպ, 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։