Լեւանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

22:45   17 մայիսի, 2022

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ցանկանում է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա», թեեւ նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ Լոնդոնի «Չելսին»։

Կատալոնական ակումբը Լեւանդովսկուն առաջարկում է 3 տարվա պայմանագիր, տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Լեւանդովսկին այժմ ստանում է 22 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցեց 50 հանդիպման, խփեց 46 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։