ԵԱ․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

15:39   17 մայիսի, 2022

Ուժեղ կազմով ենք ներկայանալու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Մեր լավագույն բռնքամարտիկներն են մասնակցելու: Ուրախ եմ, որ Հովհաննես Բաչկովը եւս ընդգրկված է կազմում իր ցանկությամբ: Այս թիմի հետ մեծ հույսեր ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց տղամարդկանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մայիսի 17-ին Կարեն Աղամալյանը ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Երեւանում անցկացվելի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Կազմում ընդգրկված է նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

«Ուժեղ կազմով ենք ներկայանալու Եվրոպայի առաջնությանը: Ընդգրկված են մեր լավագույն բռնցքամարտիկները: Ներկայացուցիչներ ենք ունենալու բոլոր՝ 13 քաշերում:

Կազմը հետեւյալն է՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ),  Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Կազմի ընտրության հարցում միայն տատանվում էի 63,5 կգ-ի հարցում, քանի որ հայտնի չէ Բաչկովը կկարողանա մասնակցել, թե ոչ, բայց բժիշկների հետ զրուցեցինք, նրանք թույլ տվեցին: Վերջին խոսքը Բաչկովինն էր, եւ նա հայտարարեց, որ ցանկանում է մասնակցել, ինչի համար շատ ուրախ ենք: Կարեն Տոնականյանի վնասվածքն էլ թույլ է տալիս, որ մասնակցի: Նա նույնպես բուժզննում անցավ եւ կարող է ռինգ դուրս գալ:

Բոլորն էլ լավ մարզավիճակում են: Տղաները պատրաստ են պայքարին: Ընտրված են ուժեղագույնները: Մեծ հույսեր ունենք այս թիմի հետ: Թե ով ինչ արդյունք կանի, ինչպիսի բռնցքամարտ կանի, ցույց կտա ռինգը»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 21-30-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լուսինե Շահբազյան



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։