«Ֆիորենտինան» պարտվեց եւ չօգտվեց «Ռոմային» շրջանցելու հնարավորությունից

22:27   16 մայիսի, 2022

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Ֆիորենտինան» հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

«Ֆիորենտինան» 59 միավորով մնաց 7-րդ տեղում եւ 1 միավոր հետ է «Ռոմայից», որը 6-րդն է։ 59 միավոր ունի նաեւ 8-րդ տեղում գտնվող «Ատալանտան»։ «Սամպդորիան» 15-րդն է՝ 36 միավոր։

Վերջին տուրում «Ռոման» Թուրինում կմրցի «Տորինոյի» հետ, «Ֆիորենտինան» կընդունի «Յուվենտուսին»։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Սամպդորիա» - «Ֆիորենտինա»՝ 4։1 

Ալեքս Ֆերարի, 16, Ֆաբիո Կվալյարելա, 30, Մորտեն Տորսբի, 71, Աբդելհամիդ Սաբիրի, 83 - Նիկոլաս Գոնսալես, 89, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։