Հայաստան - Իռլանդիա խաղի տոմսերի գները

15:31   16 մայիսի, 2022

Մեկնարկել է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։ Խաղը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»  ստադիոնում։

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։

Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:

Հունիսի 14-ին անցկացվելքի Հայաստան - Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։